Կորեայի Չանգվոն քաղաքում ավարտվեց հրաձգության աշխարհի առաջնության կից Մեծ մրցանակ /Գրան պրի/ անվանումով միջազգային մրցաշարը: Այն անցկացվեց տարիքային երկու խմբով /երիտասարդներ և մեծահասակներ/: Հայաստանի 11 ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան Գոհար Վարդանյանը: 17-ամյա մարզուհին երիտասարդների պայքարում, վազող թիրախ մրցաձևում 40 կրակոցից վաստակեց 362 միավոր և գրավեց երկրորդ պատվավոր տեղը: Մարզիչ Արմենակ Գալոյանի սանուհին դիպուկություն դրսևորեց նաև «Նորմալ վազք - 60 կրակոց» վարժությունում: Նա իր հաշվին գրանցեց 555 միավոր և եզրափակեց լավագույն քառյակը:
ՀԱՕԿ լրատվական բաժին