Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի էջից, Ռուսաստանի Էլիստա քաղաքում ընթացող Բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ապահովեցին առնվազն բրոնզե մեդալներ: Մարությանը գեղեցիկ և տպավորիչ մենամարտում առավելության հասավ Իռլանդիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Անուշ Գրիգորյանը բացահայտ առավելությամբ հաղթեց լեհ մարզիկին: Մենամարտն ավարտվեց ժամանակից շուտ:
Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս մարզիչ Վահան Ադիլխանյանի եւ Բագրատ Ավոյանի գլխավորությամբ: