Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության հաղթող դարձավ «Ինժեներ» թիմը: Շրջանաձև մրցակարգով անցկացվող Հայաստանի առաջնության հաղթողը պարզ դարձավ միայն վերջին խաղից հետո: ՖԻՄԱ և «Ինժեներ» թիմերը վիճարկեցին Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: 110-68 հաշվով չեմպիոն տիտղոսը նվաճեց «Ինժեներ» թիմը: ՖԻՄԱ-ն երկրորդն է, իսկ երրորդ տեղում Ստեփանակերտի թիմն է:
«Ի տարբերություն նախորդ տարվա, երբ Հայաստանի առաջնությանը մասնակցում էին 8 թիմ, այս տարի առաջնությանը մասնակցում է միայն 6 թիմ: Չեմ կարող ասել, որ երկու թիմերի բացակայությունը որակապես բացասական է անդրադառնում առաջնության վրա: Որոշիչ խաղում մրցում են ՖԻՄԱ և «Ինժեներ» թիմերը, որոնց տարիքային տարբերությունը բավականին մեծ է»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը:
Բասկետբոլի Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցում էին 6 թիմ՝ Երևանից, Գյումրիից և Ստեփանակերտից:
Լուսանկարներն` այստեղ:
ՀԱՕԿ լրատվության բաժին