Ֆրանսիացի բարոն Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ, Սորբոնի համալսարանում, 1894 թ. տեղի ունեցած կոնգրեսում հիմնադրվեց միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / : Նախագահ ընտրվեց Կուբերտենի մտերիմ ընկեր, հույն Դեմետրիուս Վիկելասը: Նա կազմակերպությունը ղեկավարեց երկու տարի / 1894—1896 թթ. /: Նրան հաջորդել են բարոն Պիեռ դե Կուբերտենը / Ֆրանսիա, 1896–1916 և 1919–1925 , և ՄՕԿ-ի պատվավոր նախագահ՝ 1925-1937 /, Կոմս Անրի դը Բայե-Լատուրը / Բելգիա, 1925—1942 /, Զիգֆրիդ Էդստրյոմը /Շվեդիա 1942-1952), Էյվերի Բրենդեջը / ԱՄՆ 1952—1972 /, Լորդ Մայքլ Մորիս Քիլանին / Մեծ Բիտանիա, 1972 – 1980 /, Մարկիզ Խուան Անտոնիո Սամարանչը / Իսպանիա, 1980—2001 /, Կոմս Ժակ Ռոգեն / Բելգիա, 2001—2013 / և Թոմաս Բախը / Գերմանիա 2013 . . . /:
2024թ․ օգոստոսին, Փարիզում, 33 –րդ ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո, Թոմաս Բախը հայտարարեց իր մոտալուտ հեռանալու մասին: Նա պաշտոնը կլքի 2025թ. հունիսի 25-ին, երբ կավարտվի նրա ղեկավարման առավելագույն՝ հնարավոր 12-ամյա նախագահական ժամկետը։
Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / նախագահի պաշտոնին հավակնում է յոթ թեկնածու: Նրանք են՝ Հորդանանի արքայազն Ֆեյսալ իբն Հուսեյնը, բրիտանացի Լորդ Սեբաստիան Կոուն / աթլետիկայի համաշխարհային ասոցիացիայի նախագահ /, զիմբաբվեցի, միակ կին թեկնածու Քիրսթի Քովենթրին / ՄՕԿ մարզիկների հանձնաժողովի նախագահ, ՄՕԿ-ի 130-ամյա պատմությունում առաջին կին և առաջին աֆրիկացին /, իսպանացի Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը / ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, ՄՕԿ-ի յոթերորդ նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի ավագ որդին /, շվեդ Յոհան Էլիաշը / դահուկային սպորտի եւ սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի նախագահ /, ֆրանսիացի Դավիդ Լապարտիեն / հեծանվասպորտի միջազգային միության նախագահ, Ֆրանսիայի ԱՕԿ նախագահ / և ճապոնացի Մորինարի Վատանաբեն / մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ /:
ՄՕԿ նախագահի ընտրությունը նախատեսված է 2025թ․ մարտի 18-21-ը Աթենքում կայանալիք կազմակերպության 143 –րդ նստաշրջանում։