Հանգստյան օրերին կայացել է բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 13-րդ տուրի երկու հանդիպում:
Առաջատար «Ուրարտուն» շարունակում է հաղթարշավը: Այս անգամ «Ուրարտուն» սեփական հարկի տակ 72:54 հաշվով առավելության հասավ «Արթիկի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Էդգար Բաբայանը («Ուրարտու»), որը վաստակեց 34 միավոր:
«Շիրակը» սեփական խաղադաշտում համառ պայքարում երկու միավորի առավելությամբ հաղթեց «Գրանդ Սպորտին»՝ 75:73: Խաղի լավագույն բասկետբոլիստ դարձավ Հայկազ Գրիգորյանը («Շիրակ»)՝ վաստակելով 31 միավոր:
Տուրի վերջին՝ «Ինժեներ»- ՖԻՄԱ հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին: