Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի մի քանի խաղացողներ համալրեցին Ա լիգայի թիմերը

17:17 - 01 Մար, 2018

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Ալբերտ Թադեւոսյանն ու Կոնստանտին Միրզոյանցը կարիերան կշարունակեն Ա լիգայում հանդես եկող «Արցախում», իսկ Անդրեյ Կոնստանտինովը՝ «Արթիկում»:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ «Արցախ» ակումբին միացել է նաեւ ուկրաինացի Դմիտրո Տիխոնովը:

«Ինժեները» համալրեցին Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Ռաֆիկ Ուզունյանը եւ սերբ բասկետբոլիստ Ֆիլիպ Չոսիչը: «Ուրարտուից» «Ինժեներ» տեղափոխվեց նաեւ Արամայիս Մայիլյանը:

Ամերիկահայ Ալեքս Մկրտչյանը միացավ «Գրանդ սպորտին», իսկ Նարեկ Ազարյանն ու Խաչատուր Ավագյանը համալրեցին «Շիրակի» շարքերը:

Վաղը կմեկնարկեն Ա լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները: Փլեյ -օֆֆից առաջ թիմերը երեքական նոր խաղացողներով համալրվելու իրավունք են ստացել:

«Արցախը» կմրցի «Շիրակի», «Արթիկը»՝ «Ինժեների», իսկ ՖԻՄԱ-ն՝ «Գրանդ սպորտի» հետ: Փլեյ-օֆֆը կկայանա երկու հաղթանակի սկզբունքով: Հավասար պայքարի դեպքում կանցկացվի 3-րդ հանդիպումը՝ առավելություն ունեցող ակումբի մարզադահլիճում: 

«Ուրարտուն» որպես Ա լիգայի երկու շրջանի միանձնյա առաջատար, բաց կթողնի 1/4 եզրափակիչը:

 

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ