Կոսովոյի Պրիշտինա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունում այսօր պայքարին մասնակցեց 56 կգ քաշային Մարտին Քոչարյանը (15 տարեկաններ): Երկամարտում նրա ցույց տված 189 (84+105) կգ արդյունքն ութերորդն է:
Սեպտեմբերի 25-ին Հայաստանից մրցահարթակ կմտնեն Գեւորգ Ղահրամանյանը (69 կգ, 15 տարեկաններ) եւ Բաբկեն Բագրատյանը (62 կգ, 17 տարեկաններ):