Երեկ կայացել է Աշոտ Սարգսյանի հիշատակին նվիրված Հայաստանի բազկամարտի առաջնությունը: 2004 թվականից այն անցկացվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ նրա հովանու ներքո: Աշոտ Սարգսյանը եղել է ՀԱՕԿ նախագահի մարզիչը եւ բազկամարտի ֆեդերացիայի հիմնադիր նախագահը:
Աշոտ Սարգսյանի դուստրը՝ Լուիզա Սարգսյանն ամեն տարի մեծ հպարտությամբ է ներկա լինում առաջնությանը.
«Շատ եմ կարեւորում առաջնության անցկացումը։ Ոչ միայն սուբյեկտիվ տեսանկյունից, որ այն հորս հիշատակը տարել է դեպի հավերժություն, այլեւ մարզաձեւի զարգացման գրավականն է։ Բազկամարտով զբաղվող երիտասարդ մարզիկների թիվը մի քանի անգամ ավելացել է։ Բազկամարտը տղամարդու ուժը չափելու ամենաառաքինի ձեւն է։ Անսահման շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին, նրա ծավալած գործունեության համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Լուիզա Սարգսյանը։