Եվրոպայի օլիմպիական կոմիտեի / EOC / գլխավոր ասամբլեան նախատեսված էր Հռոմում, նոյեմբերի 27-ին՝ հիբրիդային ձևաչափով։ Միջոցառումը զուգորդվելու էր պատվիրակների առկա և հեռակա ներկայությամբ։ Սակայն որոշվել է ժողովն անցկացնել միայն առցանց՝ հաշվի առնելով Եվրոպայում համավարակի բարդ իրավիճակը։
Համագումարի օրակարգային հարցերի քվեարկությունը նույնպես տեղի կունենա հեռավար: Պետք է քննարկվեն և հաստատվեն EOC կանոնադրության փոփոխության , կազմակերպության ղեկավարի վաղաժամ ընտրության և այլ հարցեր: