Հոկեյի «Արարատ» ակումբ. Հաղթանակ եւ պարտություն

10:38 - 16 Նոյ, 2017

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության շրջանակներում հյուրընկալվելիս երկու հանդիպում անցկացրեց «Բրեստ-2»-ի հետ: Առաջինում «Արարատը» պարտություն կրեց լրացուցիչ ժամանակում (5:6), երկրորդում համոզիչ հաղթանակ տարավ՝ 5:1:

Քսան խաղից հետո «Արարատը» 36 միավորով 14 թիմերի մեջ 6-րդն է (ակումբների մեծամասնությունը 1-2 խաղ ավելի է անցկացրել):

Հաջորդ հանդիպումներն «Արարատը» տանը կանցկացնի «Խիմիկ-2»-ի հետ նոյեմբերի 18-ին եւ 19-ին:

 

Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ

Այլ նորություններ