Սարաեւոյում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, երեկ մրցագորգ մտած Հայաստանի հինգ ըմբիշներից երեքն այսօր երեկոյան գոտեմարտելու են բրոնզե մեդալի համար:
50 կգ քաշային Հայկ Ասատրյանի մրցակիցը հունգարացի Դավիդ Կեչկեմետին է: 58 կգ քաշային կարգում Աշոտ Կիրակոսյանը գոտեմարտելու է ադրբեջանցի Հասան Մամմադլիի հետ, իսկ Սարգիս Թադեւոսյանը (69 կգ) բրոնզը վիճարկելու է շվեդ Ռասմուս Աստրյոմի հետ պայքարում: