Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 2-ից 8-ը հանդես կգան Կանադայի Մոնրեալ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ նշված երեք մարզիկները, մինչ այդ կմեկնեն Փարիզ, որտեղ սեպտեմբերի 16-17-ը կանցկացվի աշխարհի Գավաթի խաղարկության փուլը, այնուհետեւ Ֆրանսիայի եւ Չինաստանի թիմերի հետ համատեղ հավաք կանցկացնեն:
«Խոշոր միջազգային մեկնարկներից նշեմ եւս երկուսը: Ժորա Սմբատյանը հուլիսի 22-ից 30-ը Գյոռ քաղաքում կմասնակցի Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին: Արթուր Դավթյանը,Արթուր Թովմասյանը եւ Արմեն Պետրոսյանը Հայաստանը կներկայացնեն օգոստոսի 19-ից 30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում կայանալիք ամառային ունիվերսիադայում»,- ասաց Հակոբ Սերոբյանը: