Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն շարունակում են նախապատրաստվել օլիմպիական խաղերին: Այս առթիվ ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ ՄՕԿ-ը պատրաստվում է հուլիսի 24 –ին Տոկիոյում կայանալիք խաղերի բացման արարողությանը: Առկա է օլիմպիական շարժման միասնությունը, համերաշխությունը, մասնավորապես` խաղերի նախապատրաստման և որակավորման մրցումներում: Բազմաթիվ ազգային օլիմպիական կոմիտեներ, ֆեդերացիաներ միասնաբար աշխատում են կորոնավիրուսի խնդիրը լուծելու համար:
Այժմ հարկ է ապահովել վարկանիշային մրցաշարերի անցկացումը և մարզիկների անվտանգությունը: Սա արվում է Ճապոնիայի իշխանությունների, առողջապահության համաշխարհային կազմակերպության, Չինաստանի օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև բազմաթիվ ԱՕԿ-ների հետ համագործակցելով: Օրինակ ըմբշամարտի Չինաստանի հավաքականը մարզվում է Սերբիայում և այնտեղից է գնալու որակավորման մրցաշարերի: Սեղանի թենիսի Չինաստանի ազգային հավաքականը գտնվում է Քաթարում, բասկետբոլի կանանց թիմը` Խորվաթիայում: Մի քանի շաբաթվա ընթացքում հաջողվել է որոշ մրցաշարեր Չինաստանից տեղափոխել այլ երկրներ, որոնցում ապահովվել է մարզիկների անվտանգությունը:
ՄՕԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է լիովին հավատարիմ մնալ << Տոկիո 2020-ի >> հաջողություններին:
Թոմաս Բախը համոզված է ,որ համաշխարհային մարզական կազմակերպությունները և Ճապոնիայի բնակչությունը միասին կտոնեն օլիմպիական խաղերի հաջողությունը: