Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգքաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց հունգարացի Ռիչարդ Կովաչին:
Հայ բռնցքամարտիկը մտավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Այսօր երեկոյան ռինգ կելնի նաև 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: