Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից գորգ դուրս եկան 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը:
Բարսեղյանն իր մեկնարկային գոտեմարտում պարտվեց թուրք Սուլեյման Ատլիին: Հայ ըմբիշը դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ Ատլիին չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ:
Թամրազյանը 1/8 եզրափակչում հաղթեց Դավիթ Վալենտին Ռադչենկո Միխալչիկին (Իսրայել): Սակայն, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը զիջեց Ադրբեջանը ներկայացնող Ալեքսանդր Գոստիեւին:
Թամրազյանը սփոփիչ գոտեմարտի իրավունք էր ստացել, սակայն այստեղ եւս պարտվեց լեհ Զբիգնիեւ Մատեուշ Բարանովսկուն: