Մինսկում մեկնարկեց սուսերամարտի Եվրոպայի Մ 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանը ներկայացնում է երեք մարզիկ՝ Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր), Էդուարդ Օվիկյանը, Էմմա Պողոսավան (երկուսն էլ` խոցասուսեր):
Առաջին օրը պայքարի մեջ մտավ Մայքլ Հովհաննիսյանը: Հայ սուսերամարտիկը նախնական փուլը հաղթահարեց, սակայն պարտվեց լավագույն 32-ի համար պայքարում: Հովհաննիսյանը զբաղեցրեց 42-րդ հորիզոնականը:
Վաղը, խոցասուսեր զենքաձեւում հանդես կգա Էդուարդ Օվիկյանը:
Լուսանկարը` սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի