Կրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնության հինգերորդ տուրում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 3:1 հաշվով հաղթեց Իսրայելի հավաքականին:
Հաղթանակ տարան Արտաշես Մինասյանը եւ Սերգեյ Գալդունցը, ոչ-ոքի խաղացին Ռաֆայել Վահանյանն ու Կարեն Մովսիսյանը:
Հայաստանի հավաքականը 8 միավորով (14.5 անհատական միավոր) մրցաշարային աղյուսակում պահպանեց երրորդ տեղը:
Լուսանկարը` chessfed.am