ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ Է

11:29 - 19 Նոյ, 2020

Իտալիայի իշխանությունները հաստատել են  2026թ․ կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերի  երկաթուղային և ճանապարհային ցանցերի զարգացման  խոշոր ենթակառուցվածքային նախագծերը։ Այդ նպատակի համար կհատկացվի շուրջ 1 միլիարդ եվրո, որով կկառուցվեն նոր մայրուղիներ, հանգույցներ, ինչպես նաև երկաթգիծ։

Արդեն սկսվել է  խաղերի առանցքային օբյեկտներից մեկի ՝ 4600 մետր երկարությամբ  ճոպանուղու շինարարությունը։ Այդ  գծով կընթանա ութ տեղանոց 70 խցիկ, որոնք կկարողանան ժամում տեղափոխել ավելի քան 1100 մարդ: 

Կառույցը  մեծ նշանակություն կունենա ոչ միայն դահուկորդների և սնոուբորդիստների, այլև մյուս  մարզաձևերի ներկայացուցիչների համար։ Կկրճատվեն  ածխածնի արտանետումները, քանի որ  նախկինում լեռնադահուկային  մի գոտուց մյուսը հասնում էին մեքենաներով։

Ծրագիրն  իրականացնելիս   մեծ ուշադրություն է դարձվել շրջակա միջավայրին, քանի որ Դոլոմիտյան Ալպերը  բնապահպանական կազմակերպությունների պաշտպանության ներքո է: Ճոպանուղու  կառուցման  պատասխանատու շինարարական ընկերությունը իշխանությունների հետ համաձայնագիր է ստորագրել շրջակա միջավայրի փոխհատուցման աշխատանքներ իրականացնելու մասին, քանի որ ընթացքում  պետք է  ծառեր պետք հատվեն:

2026-ի ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Կորտինա դ'Ամպեցցոյում և Միլանում:

 

Այլ նորություններ