Անաստասիա Գալուստյանը աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 23-րդ հորիզոնականը

00:19 - 01 Ապր, 2017

Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում այսօր մենասահորդուհիները հանդես եկան կամավոր ծրագրով:

Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը վաստակեց 98.27 միավոր (23-րդ արդյունք, 24 մասնակիցների մեջ): Կարճ եւ կամավոր ծրագրերի արդյունքով մեր մարզուհին 153.47 միավորով զբաղեցրեց նախավերջին տեղը:

Աշխարհի չեմպիոն դարձավ Եվգենիա Մեդվեդեւան (233.41)` գերազանցելով կանադացիներ Քեյթլին Օսմոնդին (218.13) եւ Գաբրիելե Դեյլմանին (213.52):

Ավելի վաղ, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրի կատարումից հետո եզրափակիչ չէին մտել:

 

Աղբյուրը` isu.org

Այլ նորություններ