Հրաձգության Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ հրաձիգները լավ մարզավիճակում են:
«Մարտի 6-ին կմեկնենք Սլովենիա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Թիմը լավ մարզավիճակում է: Մարզումներն անցկացնում ենք Երեւանի հրաձգության մարզադպրոցում: Զենքով եւ զինամթերով ապահոված ենք: Ներկա պահին խնդիր չունենք:
Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 13 մարզիկ: Մեր գրեթե բոլոր հրաձիգները մեծ շանսեր ունեն եզրափակիչ անցնելու, նաեւ մրցանակային տեղ գրավելու»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:
Խոսելով առաջատար հրաձիգ Հրաչ Բաբայանի մասին` հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ մարզումների ընթացքում նա իրեն լավ է դրսեւորում.
«Նոր զենք ենք ձեռք բերել: Հրաչը դրանով լավ արդյունք է ցույց տալիս: Կարծում եմ` նա պատշաճ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում»:
Հավաքականի կազմը.
Տղամարդիկ
Հրացան մեծահասակներ` Հրաչ Բաբայան, Սուրեն Բերյան, Քրիստիան Լաուեր
Հրացան երիտասարդներ` Վրեժ Թորոսյան, Հայկ Բաբայան, Նարեկ Ադամյան
Ատրճանակ մեծահասակներ` Նորայր Առաքելյան
Ատրճանակ երիտասարդներ` Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան
Վազող թիրախ երիտասարդներ` Հովհաննես Խաչատրյան
Կանայք
Հրացան երիտասարդներ` Ալլա Պողոսյան
Ատրճանակ մեծահասակներ` Էլմիրա Կարապետյան
Վազող թիրախ մեծահասակներ` Լիլիթ Մկրտչյան
Մարզիչներ` Սեյրան Նիկողոսյան, Անդրանիկ Այվազյան:
Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 6-12-ը: