ԱԹԼԵՏԻԿԱՆ ԱՌԱՋԻՆՆ Է

15:47 - 10 Ապր, 2024

Աթլետիկայի համաշխարհային միությունը  հայտարարել է, որ կազմակերպությունը  կդառնա առաջին միջազգային ֆեդերացիան, որը դրամական պարգև  կշնորհի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրներին:

Գործընթացը կսկսվի Փարիզի ամառային օլիմպիական խաղերից:

Ընդհանուր մրցանակային հիմնադրամը կկազմի  2,4 միլիոն ԱՄՆ դոլար:

50,000 ԱՄՆ դոլար կստանան այն մարզիկները, ովքեր ոսկե մեդալ կնվաճեն  Փարիզի մարզահանդեսի  աթլետիկայի մրցումների 48 մրցաձևերից յուրաքանչյուրում:

Նախաձեռնությունը ներառում է նաև 2028թ.  Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիրներին դրամական մրցանակներ շնորհելու հանձնառությունը, որի ձևաչափը կհայտարարվի առաջիկայում:

Այլ նորություններ