31-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը հաղթեց Կուբայի ներկայացուցիչ Լուգո Կաբրերային` 3։0 հաշվով և դարձավ չեմպիոն։
Աշխարհի գործող չեմպիոն Ալեքսանյանի առաջին մրցակիցը իտալացի Դայիգորո Տիմոնչինին էր, ում հայ ըմբիշը հաղթեց` 5-2 հաշվով։
Երկրորդ գոտեմարտում Ալեքսանյանն առանց մեծ դժվարության՝ 8։0 հաշվով գերազանցեց ռումինացի Ալին Չիուրարիուին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հաղթելով թուրք մարզիկին` բացարձակ առավելությամբ՝ 9։0` Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ։
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Լուսանկարներն՝ այստեղ
Պաշտոնական գործընկեր` Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին