Ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանը կանանց 75 կգ քաշային կարգի B ենթախմբում գրավեց 3-րդ տեղը։
Կանանց B ենթախմբի մրցաշարի պոկում վարժությունում Պողոսյանը բարձրացրեց նախ 92 կգ։ Այնուհետև` 97 կգ, իսկ վերջին մոտեցման ժամանակ չկարողացավ գլխավերևում պահել 100 կգ։ Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 115 կգ, հետո` 122 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ` պահեց 126 կգ։ Երկամարտի 223 արդյունքով նա գրավեց 3-րդ տեղը։
Կանանց A ենթախմբի մրցումները կսկսվեն քիչ ավելի ուշ։
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Լուսանկարներն` այստեղ
Պաշտոնական գործընկեր`Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին