Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ հերոսը ծանրորդ, Եվրոպայի գործող չեմպիոն` Անդրանիկ Կարապետյանն է: Անդրանիկը ծնվել է 1995 թվականին, իսկ ծանրամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից: Նա սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Կարապետյանը ունի իրեն բնորոշ հանգստություն, որն առավել արտահայտիչ է դառնում մրցաշարերի ժամանակ:
Եվրոպայի չեմպիոնը հայկական օլիմպիական հավաքականի`մեդալ նվաճելու հիմնական հույսերից մեկն է Օլիմպիական խաղերում: Նա հրաշալի գիտակցում է, որ մարզական մեծ հաջողությունների հասնելու համար` բացի տաղանդից, նաև նվիրված աշխատանք է պետք:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Ոչ, թալիսման չունեմ:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Կարծում եմ` ոչ մեկին, քանի որ գուցե լարվածություն կառաջացնեն: Կարող է` այնպիսի բան անեն, որ ծանրաձողը գցեմ վրաս:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Մասնակցություն, մեծ երազանք և մեծ ձգտում:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Գաղտնիք է, թե ում հետ եմ պատրաստվում առաջինը կիսել հաղթանակս:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Միայն հաղթանակով:
Ծանրորդ` Սիմոն Մարտիրոսյան
Լողորդներ՝ Վահան Մխիթարյան
Ձյուդոյիստ`Հովհաննես Դավթյան
Աթլետներ՝ Գոռ Ներկարարյան
Մարմնամարզիկներ՝ Հուրի Գեբեշյան
Ըմբիշներ՝ Լևան Բերիանիձե
Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան
Բռնցքամարտիկներ՝ Հովհաննես Բաչկով
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին