Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականը ծաղկաձորյան հավաքով նախապատրաստվում է Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:
Հեծանվորդները Ծաղկաձոր են մեկնել հունիսի 19-ին: «Քանի որ արդեն ունենք ձևավորված հավաքական թիմ՝ հիմնական շեշտը դնում ենք դիմացկունության և արագություն զարգացնելու վրա: Այս հավաքին մասնակցում են Պավել Ստեփանյանը, Ռոբերտ Խաչատրյանը և Նիկոլայ Գասպարյանը: Իտալիայում մեզ կմիանա Էդգար Ստեփանյանը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում փաստեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:
Հավաքը կավարտվի հուլիսի 6-ին, իսկ հավաքականը Իտալիա կմեկնի հուլիսի 8-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին