Հրաձիգները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

16:25 - 16 Հուն, 2016

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվող հրաձգության Եվրոպայի երիտասրդների առաջնությունում պայքարի մեջ են մտել Հայաստանը ներկայացնող մարզիկները:

50մ, փոքր տրամաչափի ատրճանակ վարժությունում, Զավեն Իգիթյանը, խոցելով 547 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչում նրան չի հաջողվել պահպանել դիրքերը և վերջնական արդյունքում գրավել է 4-րդ տեղը (33 մրցակցից):

50մ, հրացան պառկած դիրքից վարժությունում , Հրաչ Բաբայանը, խոցելով 612,3 միավոր, գրավել է 26-րդ տեղը (55 մրցակցից):

Հրաչ Բաբայանը հունիսի 18-ին կկրակի ևս մեկ մրցաձև՝ 50մ, հրացան 3 դիրքից վարժությունը:

Այդքանով մեր մարզիկները կավարտեն մրցելույթները:

Առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 2-ն են՝ Հրաչ Բաբայանը և Զավեն Իգիթյանը: Նրանք մրցմանը մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ