Հունիսի 2-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը:
Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքերը և զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը:
Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բելգիան երկրորդն է, Կոլումբիան՝ երրորդը. այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: