Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում ավարտված բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 4 մարզիկները նվաճել են 3 մեդալ:
Ձախ ձեռքի մրցաշարում 60 կգ քաշային կարգում Աշոտ Ադամյանը գրավել է երկրորդ, իսկ աջ ձեռքով՝ երրորդ տեղը: 85 կգ քաշային Վլադիմիր Մնացականյանը արծաթե մեդալակիր է դարձել ձախ ձեռքի մրցաշարում: Վրեժ Սեդրակյանը (75կգ) ձախ ձեռքի մրցաշարում գրավել է 6-րդ տեղը, իսկ աջ ձեռքի մրցաշարում՝ 16-րդ: 100 կգ քաշային Արմեն Չապուխյանը ձախ ձեռքի մրցաշարում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը, իսկ աջ ձեռքի մրցաշարում՝ 18-րդ:
Լուսանկարը՝ armpower.net-ի: