Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Երևանի 87-րդ առաջնությունը:
Երևանի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 30 շախմատիստներ, իսկ 1-3-րդ հորիզոնականները տեղ զբաղեցրած շախմատիստները իրավունք կունենան մասնակցելու Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին:
Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հունիսի 1-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին