ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ՅՈԹՆ ԵՆ

11:47 - 09 Նոյ, 2020

Ավարտվել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի  / AIBA / նախագահական ընտրությունների հայտերի ընդունման ժամկետը։ Նախագահի  պաշտոնին հավակնում են յոթ թեկնածուներ։ Նրանց հաստատումը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, իսկ ընտրությունները ՝ դեկտեմբերի 12 – 13 - ին:

Այժմ  AIBA- ի գործող ժամանակավոր նախագահն է  Մուհամեդ Մուստասանը / Մարոկկո /, որը Աֆրիկայի ֆեդերացիայի նախագահն է: Նա  և  ասոցիացիայի գործկոմի անդամ, ՌԴ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլյովը հայտավորվածների թվում են։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են , որ հավակնորդներից նշած երկու անձերը առավել  ճանաչում ունեն մարզաձևում։

 

Այլ նորություններ