Պատրաստ է Ռիոյի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի և ձյուդոյի համար նախատեսված դահլիճը

10:50 - 16 Մայ, 2016

Ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Ռիոյում շահագործման են հանձնել «Կարիոկա Արենա»-ն (Carioca Arena 2), որտեղ կկայանան ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի և ձյուդոյի մրցաշարերը:

«Կարիոկա Արենա» գտնվում է օլիմպիական չորս շրջաններից Բարրայում և տեղավորում է մինչև 10 հազար հանդիսական: Բացի ըմբշամարտի մրցաշարերից այնտեղ կկայանա նաև ձյուդոյի մրցաշարը:

Օլիմպիական խաղերից հետո «Կարիոկա Արենա»-ն կվերափոխվի և կդառնա մարզումային կենտրոն:

Հայաստանը ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում կունենա 8 մարզիկ:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` 17 օրերի ընթացքում աշխարհի 206 երկրներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում:

 

Լուսանկարը՝ պաշտոնական կայքից

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ