Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ապրիլի 20-25-ը տեղի ունեցան ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի երիտասարդական առաջնությունները:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոն դարձան Մոնթե Մխիթարյանը (55 կգ, երկամարտի 215 կգ արդյունք), Արա Պողոսյանը (61 կգ, 247 կգ), Սեւակ Նիկողոսյանը (67 կգ, 266 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ, 288 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ, 316 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ, 338 կգ), Հմայակ Հարությունյանը (96 կգ, 301 կգ), Յաշա Մինասյանը (102 կգ, 333 կգ), Արամ Ասատրյանը (109 կգ, 330 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ, 390 կգ):
Կանանց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին Մարիամ Հայրապետյանը (45 կգ, 92 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ, 142 կգ), Տանզելա Գրիգորյանը (55 կգ, 137 կգ), Անուշ Արշակյանը (59 կգ, 155 կգ), Էլեն Հարությունյանը (64 կգ, 147 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ, 183 կգ), Լուիզա Սահրադյանը (76 կգ, 170 կգ), Աիդա Մանուկյանը (81 կգ, 172 կգ), Դիանա Աղաբեկյանը (87 կգ, 175 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ, 210 կգ):
Ծանրորդները պատրաստվում են Ֆիջիում հունիսի 1-8-ը կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: