Սպորտը պետք է հանի տարբերությունները մարդկանց մեջ. Լևոն Արոնյանը մասնակցեց շախմատային սենասին

13:30 - 02 Հոկ, 2015

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը արդեն 6-րդ անգամ մասնակցեց՝ « Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրիտակ անցկացվող շախմատային սեանսին՝ ներառական կրթություն իրականացնող դպրոցների հաշմանդամություն ունեցող 22 աշակերտի հետ:

 

«Շախմատային նման սեանսները կարևոր են: Սպորտը պետք է հանի տարբերությունները մարդկանց մեջ: Ես կարծում եմ, որ շախմատն այն զբաղմունքն է, որը մարդը պետք է հոգով խաղա և սրտից մի բան ունենա: Այս երեխաները դժվարություններ ունեն կյանքում: Հաղթահարելով այդ դժվարությունները` ես համոզված եմ, որ նրանք կկարողանան գտնել իրենց աշխարհը»,-ասաց Արոնյանը:

Հայ գրոսմայստերը շեշտեց, որ ինքն էլ հաշմանդամություն ունեցող հարազատներ ունի և իր համար տարբերություն չկա:

«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» միջոցառման նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները և այլք:  

 

Այլ նորություններ