Եվրոպայի ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» հանդես եկավ Մակեդոնիայում: Տեղի «Ստրուգա» թիմի հետ լուրջ մրցակցություն ծավալվեց:
Առաջին խաղակեսում մրցակիցների դարպասին նշանակվեց 11 մետրանոց մեկական տուգանային հարված: Երկու դեպքում էլ գոլ արձանագրվեց:
Հավասար մրցակցության պայմաններում թվում էր թե պայքարը կավարտվի մարտական ոչ – ոքիով: Բայց 60-րդ րոպեին մեր թիմից կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց Վակուլենկոն։ Հետևանքը եղավ այն , որ 73 րոպեին տանտերերին հաջողվեց գրավել հյուրերի դարպասը և նվազագույն առավելությամբ հաղթանակ տոնել՝ 2 : 1:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին՝ Երևանում։