Շվեյցարիայի Լոզանում տեղակայված ՄՕԿ –ի օլիմպիական թանգարանի նոր ցուցադրությունում ներկայացված են ամառային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված վեց նոր մարզաձևերն ու մրցաձևերը:
Դրանք վերջերս են մտել կամ կներառվեն խաղերի ծրագրում՝ 3X3 բասկետբոլ, BMX ֆրիսթայլ, բրեյքինգ, սպորտային ժայռամագլցում, սքեյթբորդինգ և սյորֆինգ։
Ցուցադրությունն արտացոլում է, թե ինչպես են այս մարզաձևերը դարձել խաղերի անբաժանելի մասը, իսկ գեղարվեստական ինստալյացիաները և մշակութային իրադարձությունները նշում են դրանց անցած ուղին:
Թեմաները պատկերված են մի շարք լուսանկարների, տեսանյութերի և իրերի միջոցով: