Արտաշատում անցկացվեց Հայաստանի աթլետիկայի առաջնությունը: Մրցումներին հայտավորված 84 մարզիկ –մարզուհիները իրենց ունակությունները դրսևորեցին վազքեր, ցատկեր, նետումներ մրցաձևերում:
Հանրապետական նոր ռեկորդ սահմանեց Ալիսսոն Հավերսոնը: Այդ մարզուհին 400 մետրը վազեց 53, 37 վայրկյանում:
Անձնական ռեկորդ գրանցեց և սպորտի վարպետի նորման լրացրեց արտաշատցի եռացատկորդ Գոռ Հովակիմյանը՝ 16մ. 25 սմ.: Նրա համաքաղաքացի Սամվել Գևորգյանը մրցակցությունից դուրս էր արագավազքում: Նա 100 մետրն անցավ 10.93, իսկ 200 մետրը ՝ 22. 72 վայրկյանում: Նույն մրցատարածություններում, 11. 86 և 24 . 54 վայրկյան արդյունքներով կանանց պայքարում լավագույնն էր երևանցի Գայանե Չիլոյանը:
Կանանց 800մ. վազքում գոհացնող ցուցանիշի հասավ վանաձորցի Էլլադա Ալավերդյանը՝ 2. 09, 15:
Ցատկերում առաջին էին կապանցիները: Թերևս գնահատելի է հեռացատկորդ Վահե Արզումանյանի արդյունքը ՝ 7մ. 29 սմ.:
Ի դեմս Վանիկ Առաքելյանի Գյումրին նույնպես ունեցավ իր չեմպիոնը: Նա յոթ կիլոգրամանոց գունդը հրեց 15մ. 10 սմ.: