Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 2023/24թթ. մրցաշրջանի առաջնությունը:
Վերջին ՝ 36 –րդ փուլում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ուրարտու» - «Արարատ»` 1 : 1, ԲԿՄԱ - «Վան»` 0 : 0, «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»` 1 : 3, «Նոա» - «Վեստ Արմենիա» ՝ 3 : 1 և «Շիրակ» - «Փյունիկ» ՝ 0 : 1:
Գյումրիում տոնած հաղթանակից հետո, «Փյունիկը» վաստակեց 82 միավոր և 16- րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Արծաթե մեդալակիր դարձավ «Նոան» / 80 միավոր /, իսկ « բրոնզը » բաժին հասավ «Արարատ – Արմենիային» / 75 միավոր /:
Մրցանակակիրներին հաջորդում են «Ուրարտուն» / 50 / , «Ալաշկերտը» / 45 /, «Արարատը» / 45 /, «Վեստ Արմենիան» / 37 /, «Շիրակը» / 33 /, «Վանը» / 32 / և ԲԿՄԱ –ն / 27 միավոր /:
Շնորհավորում ենք մրցանակակիրներին և հաջողություն մաղթում եվրոպական ստուգատեսներում: