Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահապան կոմիտեի հերթական նիստում 10 խաղով որակազրվկել է «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 9-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղին «Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, ոչ սպորտային պահվածքի համար, որակազրկել 10 խաղով: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 250.000 դրամով:
Բարձրագույն խմբի «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2:
Աղբյուրը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Լուսանկարը՝ fckairat-ի