ՄԵՐ ՏՂԱՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՉԵՄՊԻՈՆԻՆ

10:57 - 28 Հուն, 2024

Հունաստանի Հռոդոս կղզում  ավարտվեց Եվրոպայի  մինչև 18 տարեկան շախմատիստների թիմային առաջնությունը:

Հայաստանի հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը մրցավայր էր ուղեկցել     Էմին Օհանյանին, Արսեն Դավթյանին, Էրիկ Գասպարյանին, Ռոբերտ Փիլիպոսյանին և Բենիկ Ագասարովին: Նրանք վաստակեցին 11 միավոր, գրավեցին երկրորդ տեղը և արժանացան արծաթե պարգևների:

Հաղթող ճանաչվեցին  12 միավոր վաստակած  իսրայելցիները, որոնք մրցաշարում միակ պարտությունը կրեցին  իմաստուն խաղի հայաստանցի տղաներից:

10 միավորով  առաջին եռյակը եզրափակեց  Լեհաստանի թիմը:

 

Այլ նորություններ