Հայաստանի ներուժը գնալով մեծանում է. Արտյոմ Թավաքալյան

12:20 - 19 Ապր, 2016

Ամերիկյան Դելեվեր Սթեյտի համալսարանի բասկետբոլի թիմում հանդես եկող Արտյոմ Թավաքալյանը հունիսին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին եւ կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

«Մրցաշրջանն այնքան էլ հաջող չընթացավ, որքան որ ցանկալի էր, քանի որ շատ նորեկներ ունեինք: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում կարող ենք ավելի լավ հանդես գալ: Այդպիսի զգացողություններ ուներ նաեւ թիմը: Այս մրցաշրջանը լավ փորձ էր մեզ համար»:

Արտյոմ Թավաքալյանը նախորդ տարի հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ այս տարի հույս ունի հաջող ելույթ ունենալ ազգային թիմի կազմում.

«Սպասում եմ, որ հաջող ենք հանդես գալու Եվրոպայում: Թե թիմային, թե անհատական արդյունքները կարող են լավը լինել, քանի որ մարզչական լավ շտաբ է աշխատելու մեզ հետ: Կարծում եմ՝ առաջին տեղում հայտնվելու լավ հնարավորություններ ունենք»:

Երիտասարդ բասկետբոլիստը գտնում է, որ տարեցտարի Հայաստանն ավելի ուժեղ հավաքականներով է ելույթ ունենալու Եվրոպայում.

«Հայաստանի ներուժը գնալով մեծանում է, քանի որ վերջին տարիներին ԱՄՆ-ում հանդես եկող հայ բասկետբոլիստների թիվն աճում է, իսկ մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում բասկետբոլի զարգացման լավագույն ծրագիրն է գործում: Հայկական բասկետբոլով հետաքրքրվողների թիվը զգալիորեն մեծացել է»:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ