Մայրաքաղաքի Օլիմպավանում անցկացվեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի սուպերգավաթի խաղարկությունը: Պայքարի ելան ՀՀ նախորդ մրցաշրջանի հաղթող << Ուրարտուն >> և ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող << Էրեբունին >>:
Թիմերը միմյանց արժանի մրցակիցներ էին և դիտարժան պայքար ստացվեց: Այնուամենայնիվ, հանդիպման երրորդ ՝ տասը րոպեանոց պայքարի վերջնամասից սկսած, << Էրեբունին >> զարգացրեց առավելությունը: Այդ թիմի խաղացողներ Արտյոմ Թավաքալյանը և Պավել Խրեպտովը անվրեպ իրականացնում էին երեք միավորանց նետումները: Արդյունքում << Էրեբունին >> հաղթեց 99 : 84 հաշվով և տիրացավ պատվավոր ավարին: