Հայաստանի առաջատար հրաձիգները կայուն ելույթներ են ունենում միջազգային մրցումներում:
Լեհաստանի Բելաստոկ քաղաքում հաջող մրցելույթներ ունենալուց հետո , մեր նշանառուները մեկնեցին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ և իրենց հնարավորությունները ցուցադրեցին այնտեղ անցկացված մեկ այլ միջազգային ստուգատեսում:
Մեր կանանց թիմի առաջատար Էլմիրա Կարապետյանը և անհատական , և Բենիկ Խլղաթյանի ընկերակցությամբ խառը երկյակների պայքարում ճանաչվեց երկրորդը: Այն էլ ասենք, որ նրանք կրակեցին օդամղիչ ատրճանակով ՝ 10մ հեռավորությունից: Նույն ՝ խառը զույգերի մրցությունում Գևորգ Մելքոնյան-Էդիտա Մանուչարյան երկյակը բավարարվեց երրորդ տեղով:
Հրացանակիրների պայքարում երևանցի Հրաչ Բաբայանը գրավեց ութերորդ տեղը: