Երևանում անցկացվեց տղամարդկանց հանդբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը:
Թիմերը դասավորվեցին հետևյալ հաջորդականությամբ. Վանաձոր, Պոլիտեխնիկ, Գավառ, Արցախ, Ալավերդի և ԲԿՄԱ:
Ըստ խաղային օղակների լավագույն յոթնյակում տեղ գտան Վազգեն Մնեյանը / Գավառ /, Բորիս Շևչենկոն / Վանաձոր /,Միշա Աղաբաբյանը / Վանաձոր /, Տիգրան Ապրեսյանը / Արցախ /, Գևորգ Սաֆարյանը, Հայկ Ալոյանը և Սերգեյ Ապրեսյանը / երեքն էլ ՝ Պոլիտեխնիկ /: