ՄԵԾ ԲԱՍԿԵՏԲՈԼԸ ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

12:07 - 06 Դեկ, 2023

<< Պրոբասկետ >> անվանումով  միջազգային  կարճ մրցաշարում  երեկ, ուշ երեկոյան, տեղի ունեցավ  Հայաստան – Վրաստան թիմերի հանդիպումը: Այն ավարտվեց տեղացի բասկետբոլիստների հաղթանակով ՝ 84 : 79:  

Գրանցված հաշիվը վկայում է, որ խաղադաշտում  մրցակիցները միմյանց դեմ լարված պայքար են մղել: Այս մասին հաստատեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Դրաստամատ Մուրադյանը:

- Հանդիպումը վկայեց, որ մեծ բասկետբոլը կրկին վերադարձել է Հայաստան, - ասաց մեր զրուցակիցը - Հյուրերը հանդես եկան  թիմային մշակված  կոմբինացիաներով, որոնք առանձնացան  բազմազանությամբ: Տեսանք  պաշտպանական, հարձակողական, թիմային և անհատական մամլիչ գործողություններ:Նույնը կարելի է ասել նաև տանտերերի մասին:

Մեր թիմը լիարժեք կազմով համալրված չէր: Բանն այն է, որ շատ առաջատարներ խաղում են արտասահմանյան ակումբներում: Այնուամենայնիվ, մեր տղաները սպասելիքներն արդարացրին:

Մրցության ամբողջ ընթացքում  մրցակիցները միմյանց չէին ուզում զիջել և դա յուրատեսակ լարավածություն էր հաղորդում խաղին: Արդյունքում ստացվեց  գրավիչ մրցավեճ, որը ուղեկցվեց  մարզասերների ոգևորությամբ:  

Տանտերերից նշեմ կենտրոնականի դերը կատարած  Յուրի Մելիքյանին, խաղարկող Քեննեթ Միլլերին . . . Թող զարմանալի չթվա, եթե ասեմ, որ Միլլերը նաև գրոհների ակտիվ մասնակիցներից էր, աչքի ընկավ դիպուկությամբ և վաստակեց բոլորից շատ՝ 29 միավոր:

Այսօր, Օլիմպավանում, ժամը 12.00 –ին, սկսվեց ԱՄՆ – ի   / արևմտյան գոտի /  և Վրաստանի թիմերի հանդիպումը, իսկ 21.30 –ին կմեկնարկի  ԱՄՆ –ի   / արևելյան գոտի /  - Հայաստան մրցամարտը:

 

 

 

Այլ նորություններ