ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՄՕԿ – Ը

11:08 - 10 Հուն, 2020

ՄՕԿ –ի  համակարգող հանձնաժողովը և մարզաձևերի  միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները տեսակապի միջոցով զրուցել  են << Պեկին – 2022 > կազմկոմիտեի  անդամների հետ։

Նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։ Օլիմպիական ավանը, սահնակային սպորտի, բոբսլեյի և լեռնադահուկային սպորտի ազգային կենտրոնը  պատրաստ կլինի տարեվերջին։ Ընդհանուր առմամբ բարձր  գնահատական է տրվել  ձմեռային 24 –րդ  օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպիչների աշխատանքին։

Վերջին  ամիսներին  Չինաստանը  հայտնվել էր բարդ  իրավիճակում։ Այժմ  զգալի բարելավում  կա երկրում և կազմկոմիտեն վերադարձել է բնականոն աշխատանքի։

Ասվել է , որ  կորոնավիրուսի խնդիրների լուծման համար  ավելի կամրապնդվեն կապերն ու  համագործակցությունը ՄՕԿ – ի  շահառուների հետ: Շարունակական և մանրակրկիտ դիտարկում կանցկացվի, վերլուծության կենթարկվեն ռազմավարական ծրագրերը, ընդհանուր վիճակի  կայունացման  և  խաղերի  ընթացքում հնարավոր ռիսկերի  արագ արձագանքման համար: 

Ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում նախատեսված են 2022թ․ փետրվարի 4 – 20 –ը։

 

 

Այլ նորություններ