Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց առաջնության հերթական հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Արաբկիր» - «Կիլիկիա»՝ 106 : 70, «Ուրարտու» - «Արաբկիր»՝ 114 : 92:
Հաջորդ խաղը տեղի կունենա այսօր ՝ նոյեմբերի 20-ին: Ժամը՝ 21:30-ից «Էրեբունին» կմրցի «Ֆոքսիսի» հետ:
Մեկնարկել է նաև ՀՀ կանանց առաջնությունը: Նոր մրցաշրջանին մասնակցում է հինգ թիմ՝ «Ֆոքսիս», «Հատիս», «Բազե», «Գյումրի» և «Արցախ»: Հանդիպումները անցկացվում են «Օլիմպավանում»:
Արդեն տեղի է ունեցել երկու հանդիպում: «Ֆոքսիսը» հաղթել է «Հատիսին» / 72:49 / իսկ «Գյումրին» ՝ «Արցախին » / 62:37 /:
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:30-ին կսկսվի «Բազե» - «Ֆոքսիս» մրցամարտը: