ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՎԵՑՆ ԵՆ

11:17 - 17 Նոյ, 2023

Եզրագծին է մոտենում Չեռնոգարիայի Բուդվայում  անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը:

Հայաստանի պատվիրակներից վեցը մտել են կիսաեզրափակիչ և իրենց համար ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:  

Վճռական՝ եզրափակիչ փուլ մտնելու համար ռինգ կելնե Ռուդոլֆ Գաբրոյանը (51 կգ ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ),  Էլիդա Քոչարյանը (60 կգ)  և  Սոնա Հարությունյանը (63 կգ):

Չեմպիոնները հայտնի կդառնան նոյեմբերի 19 –ին:

Այլ նորություններ