Այսօր լուսադեմին Ֆրանսիայի Մոնպելյե քաղաք մեկնեց Հայաստանի ձյուդոյի թիմը: Այնտեղ մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը, որին հայտավորված են 46 երկրների 388 մարզիկներ / 218 տղամարդ և 170 կին /:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը նոյեմբերի 3 –ին տատամի կուղեկցի Արտյոմ Ղալաչյանին / 66 կգ /, իսկ հաջորդ օրը ՝ Արսեն Ավետիսյանին և Ֆերդինանդ Կարապետյանին / երկուսն էլ ՝ 73 կգ /: