Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ գեղավարգ մրցաձևում մեր հավաքականի անդամ Եկատերինա Դուբրովինան De Vivo նժույգով հաջող ելույթ է ունեցել Գերմանիայի Տրոյսդորֆ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում։
Մարզուհին 70.705 արդյունքով գրավել է առաջին տեղը:
Ի դեպ, նոյեմբերի 4-5-ը, Երևանի Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում, նախատեսված է անցկացնել նժույգավարության արգելքների հաղթահարման ՀՀ բաց առաջնությունը: