ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

11:17 - 09 Հոկ, 2023

Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչն այս անգամ անցկացվեց Արմավիրում : Միմյանց «քննեցին»    «Ուրարտուն» և  «Շիրակը»:

Մրցամարտի  հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլ չարձանագրվեց: Մրցակարգով  նշանակվեցին 11 մետրանոց  հարվածներ: Առավել դիպուկ գտնվեցին շիրակցիները, որոնք հաղթեցին  6:5 հաշվով: Դա գյումրեցիների վեցերորդ հաջողությունն էր վերնագավաթի պայքարում:

Այլ նորություններ